Իսպանացի հնագետները հայտնել են, որ, հավանաբար, մոտ են համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկի՝ «Դոն Կիխոտ»-ի հեղինակ Միգել Սերվանտեսի հուղարկավորության առեղծվածի բացահայտմանը: Այս մասին գրում է BBC-ն:
Գիտնականներին հաջողվել է Մ. Ս. սկզբնատառերով դագաղը գտնել Մադրիդի վանքերից մեկի դամբարանում, որտեղ, ըստ պատմաբանների, թաղված է եղել Սերվանտեսի կինը:
Սակայն հնագետներն ընդգծում են, որ անհրաժեշտ է կատարել հավելյալ հետազոտություններ՝ վստահաբար հաստատելու համար, որ այդ աճյունը իսկապես պատկանում է 1616-ին մահացած Միգել Սերվանտեսին:










































