Հունվարի 24-ին ամփոփվել է NBA-ի Արևելյան և Արևմտյան շրջանների թիմերի հանդիպման պահեստային խաղացողներին որոշելու քվեարկությունը: Հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 17-ին Հյուսթոնում: Քվեարկությանը մասնակցել է NBA-ի 30 մարզիչ:
Ինչպես տղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը, իրենց կյանքում առաջին անգամ բոլոր աստղերի հանդիպմանը հնարավորություն կունենան մասնակցել Ջեյմս Հարդենը, Խոակիմ Նոան, Ժրու Հոլիդեյը, Թայսոն Չենդլերը, Քեյրի Իրվինգն ու Փոլ Ջորջը:
NBA-ի Արևմուտքի ու Արևելքի թիմերի գլխավոր մարզիչների անունները հայտնի կդառնան փետրվարի 3-ին:









































