Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Արաբական գարնան ամենակարևոր տարրը արժանապատվությունն է. Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է «Ժողովրդավարությունը կհաղթի՞» խորագրով հանդիպմանը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նիստին ելույթ ունենալով՝ Դավութօղլուն ասել է, որ «ժողովրդավարությունը կհաղթի, որովհետև դա պատմական գործընթաց է. ապագայում պատմությունը կդատի: Սառը պատերազմն ավարտվել է Եվրոպայում, իսկ հիմա՝ երկու տասնամյակ անց, այն ավարտվում է մեր տարածաշրջանում: Ժողովրդավարությունը կհաղթի վերջում»,- ասել է Դավութօղլուն:

«Եթե մենք այս հանդիպումն ունենայինք երկու տարի առաջ, ոչ ոք չէր կարող մտածել Թունիսում և Եգիպտոսում ժողովրդավարության մասին: Վերջին երկու տարիներին նրանք բավականին առաջընթաց են գրանցել: Բայց, իհարկե, երկար ճանապարհ կա ժողովրդավարության լիարժեք արմատավորման համար»,- ասել է Դավութօղլուն;

«Ես ուզում եմ օրինակ բերել իմ անձնական կյանքից: Իմ կրտսեր՝ 12-ամյա դուստրը եկավ իմ գրադարան և տեսավ իմ հին գրամեքենան և դրան նայեց որպես հնագիտական իրի: Ես իմ թեզն եմ գրել դրանով. այդ ժամանակ Մուբարաքը իշխանության ղեկին էր: Այնուհետև համակարգիչը եկավ, ներմուծվեց համացանցը, այնուհետև Facebook-ը. Մուբարաքը դեռ իշխանության ղեկին էր: Բայց երբ Twitter-ը եկավ, նա չկարողացավ դիմադրել: Հին ռեժիմները չեն վերադառնա»,-շեշտել է Դավութօղլուն:

«Արժանապատվությունը արաբական գարնան ամենակարևոր տարրն է,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:- Ժողովրդավարությունը արժանապատվության որոնման ամենալավ համակարգն է: Մենք չպետք է հարցնենք՝ արդյոք արաբները կարո՞ղ են ժողովրդավարության հասնել: Ես կարող եմ Ձեզ վստահեցնել` արաբական և մուսուլմանական հասարակությունները կարող են ունենալ ժողովրդավարական համակարգի նույն մակարդակը»:

«Ղուրանի ուսմունքի հիմնական արժեքը մարդկային արժանապատվությունն է, որը ևս ժողովրդավարության հիմնական արժեք է: Դրանք չեն կարող հակասել միմյանց»,-ասել է Դավութօղլուն:

Հինգշաբթի Դավութօղլուն Դավոսում հանդիպել է Սոմալիի նախագահի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Ալժիրի արտգործնախարարի, Ավստրալիայի արտգործնախարարի, Սիրիայի ընդդիմադիրների և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի նախագահի հետ:

Դավութօղլուն Պան Գի Մունի հետ քննարկել է կիպրական, սիրիական և իրաքյան խնդիրները և Թուրքիա-ՄԱԿ հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում