Լույսի արագությունը վակուումում կազմում է վայրկյանում 300 հազար կմ-ից ավելի պակաս, և այդ թիվը հաստատուն է, նշվում է լատինական c տառով:
Այդ դոգման ընկած է ժամանակակից ֆիզիկայի հիմքում, այն անխզելիորեն կապված է Ալբերտ էյնշտեյնի հարաբերականության տեսության հետ, հայտնում է vesti.ru-ն:
Սակայն վակուումից դուրս, օրինակ՝ ջրում կամ ապակու մեջ, լույսի տարածման արագությունը ցածր է (225 ու 200 հազար կմ/վ համապատասխանաբար):
Լույսի մասնիկները ստիպված պետք է հաղթահարեն միջավայրի դիմադրողականությունը:
Նոր հետազոտությունը, որը գլխավորել է ֆիզիկոս Մայլզ Պաջետը՝ Գլազգոյի համալսարանից, հերքում է հենց վակուումում լույսի արագության մշտական լինելու տեսությունը: Heriot-Watt University-ի իր գործընկերների հետ գիտնականը ցույց է տվել, որ միայն հարթ ալիքում ֆոտոնները վակուումում տեղաշարժվում են c արագությամբ, այնինչ ավելի բարդ ալիքային մակերեսից լույսը անհամեմատ դանդաղ է տարածվում:









































