Friday, 03 07 2026
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին

Ակցիա՝ նախագահականի դիմաց. Մեղրաձորին սպառնում է էկոլոգիական աղետի գոտի դառնալու վտանգը

Մեղրաձոր գյուղի բնակիչները և «Մեղրաձորում ոչ ցիանիդին» քաղաքացիական նախաձեռնությունը 2013թ. հունվարի 25-ին` ժամը 12:00-ին, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ընդդեմ Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման: Նախագահին ուղղված նրանց դիմումի տակ ստորագրել է 500 մեղրաձորցի:

Ստորև ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ.
«Հայաստանի առողջարանային Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան գոտու կենտրոնում մտադիր են ցիանային արտադրություն կառուցել: Մեր Մեղրաձոր գյուղին սպառնում է էկոլոգիական աղետի գոտի դառնալու վտանգը:

Արդեն մեկ ամիս է, ինչ «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը ճնշում է գործադրում գյուղի բնակիչների նկատմամբ, ովքեր նախագծին դեմ են: Դեկտեմբերի 23-ին` գյուղի ընդհանուր ժողովում, ընկերությունը հենց հանքերից բերեց իր աշխատողներին, որպեսզի մեր ձայնը լսելի չլինի: Ժողովը վարեց ոչ թե գյուղապետը, այլ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանը:

Մենք գիտենք այն վտանգների մասին, որոնք սպասվում են Մեղրաձորին, եթե այդ նախագիծն իրականացվի, թեպետ ընկերությունը և նախագծողը փորձում են մեզ խաբել` ասելով, որ ցիանային արտադրությունն անվտանգ է: Նատրիումի ցիանիդը, որը պետք է օգտագործվի արտադրության մեջ, մտնում է ամենավտանգավոր նյութերի ցուցակի մեջ, այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կենտրոնացված ճամբարներում օգտագործվել է մարդկանց զանգվածային թունավորման համար: Իսկ այժմ այն պատրաստվում են օգտագործել մեզ մոտ` Մեղրաձորում:

Արտադրության յուրաքանչյուր փուլը սպառնում է վտանգով` տեղափոխման, պահպանման, լուծույթների պատրաստման, ոսկու կորզման ընթացքում: Նատրիումի ցիանիդը բարձ տոքսիկ տարր է: Մարդու համար մահացու չափաբաժինը 0,1 գրամն է: ՍԹԿ-ն աշխատանքային գոտու օդում 0.3 մգ/մ3. է, իսկ մթնոլորտում` 0,01մգ/ մ3, ջրում` 0,1մգ/լ: Իսկ նախագծում ռիսկերի մասին ոչինչ չկա: Գրում են, որ դա փակ շրջանառու համակարգ է, թեպետ հայտնի է, որ բացարձակ փակ շրջանառու համակարգեր չեն լինում: Կա մարդկային գործոն, տեխնիկական գործոն և, վերջապես, վթարի գործոն: Եթե որևէ գործոնն աշխատի, ապա նախագծային փակ շրջանառու համակարգը կվերածվի աղետի:

Աշխարհում մշտապես ցիանային աղետներ են լինում: Պատնեշների քանդվելու արդյունքում 2000թ-ին Ռումինիայում` Բաիա Մարեում, ցիանիդները հայտնվեցին Տիսա գետում, և այդ վթարը Եվրոպայում համարվեց երկրորդ ամենաահավորը Չեռնոբիլից հետո: 1998թ. Ղրղզստանում «Կուտմոր Օպերեյթինգ Քոմփընի» ձեռնարկություն նատրիումի ցիանիդ փոխադրելու ընթացքում տեղի ունեցավ վթար, և մեքենան ցիանիդի կոնտեյներով կամուրջից ընկավ Բարսկոոն գետ: Կոնտեյները կորցրեց իր հերմետիկությունը, և արդյունքում գետը վարակվեց նատրիումի ցիանիդով: 2577 մարդկանց մոտ հայտնաբերեցին ցիանիդով թունավորման ախտանշաններ: 4 հիվանդներ մահացան: Եթե ցիանիդի արտահոսք տեղի ունենա Մեղրաձորում, ապա այն ուղղակի կհայտնվի Մարմարիկ գետում:

Վտանգի կենթարկվեն Մարմարիկ գետին հարակից Մարմարիկ, Աղավնաձոր, Հրազդան բնակավայրերի շրջակա միջավայրը, Մարմարիկ և Հրազդան գետերի ջրերը: Իսկ նախագծում նույնիսկ հաշվարկ չի արված մեր տարածաշրջանի բարձր սեյսմիկության համար: Բացակայում է ռադիոակտիվ տարրերի առկայության մասին որևէ տվյալ այն դեպքում, երբ տվյալ ոսկու հանքավայրը, ըստ երկրաբանական ուսումնասիրությունների և քարտեզների, գտնվում է ուրան – թորիում ռադիոակտիվ հանքավայրային դաշտում: Ներկայացված չէ նաև արտակարգ վտանգավոր նատրիումի ցիանիդով և կապտաթթվով օդի, ջրի, հողի աղտոտումը:

Նախագծում գնահատվում է վնասը բանաձևով, սակայն բանաձևում ներառված չէ առողջարանային գոտու համար նախատեսված գործակիցը, երբ վնասի գնահատականն աճում է տասնյակ անգամ:

Մեղրաձորի հանքն արդեն իսկ թունավորում է գյուղը: Ընկերությունը խոսում է միայն այն մասին, որ ոսկի է արդյունահանում: Բայց ոչ մի տեղ չի ասվում այն մասին, որ հանքում բացի ոսկուց և արծաթից կա սնդիկ, կապար, մկնդեղ, բիսմուտ, այսինքն` ամենատոքսիկ տարրերը: Մենք ինտերնետում կարդում ենք հոդվածներ այն մասին, որ մկնդեղն առաջացնում է թոքերի քաղցկեղ, կապարը` երիկամների, որովայնի, աղիքների քաղցկեղ, վնասում է լյարդը, ատամները, առաջացնում է պտղի զարգացման արատներ: Սնդիկն առաջացնում է մտավոր հետամնացություն, կանանց և տղամարդկանց մոտ` չբերություն: Եվ այժմ ընկերությունը թունավորում է գյուղը` այդպիսի տոքսիկ մետաղներ պարունակող թափոնները լցնելով գյուղի տարածքում:

Եթե ֆաբրիկան կառուցվի, ապա թափոնների ծավալը կաճի, և առկա ռիսկերը Մեղրաձորի համար բազմիցս կավելանան: Սակայն նախագիծը Առողջապահության նախարարություն նույնիսկ չեն ուղարկել, թեպետ «Շրջակա միջավայրի վրա ազդցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` առողջության համար ազդեցության գնահատումը պարտադիր է:

Մի քանի տարի անց Մեղրաձորի հանքը կփակվի, ընկերությունը կհեռանա, իսկ Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտին կվերածվի մեռյալ գոտու, ինչն իր հետևից կբերի զանգվածային արտագաղթ:

Խնդրում ենք Ձեզ` որպես օրինականության և Սահմանադրությամբ ամրագրված առողջության և առողջ շրջակա միջավայրի մեր իրավունքի երաշխավորի, կանգնեցնել վտանգավոր նախագիծը, որը սպառնում է Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտու գոյությանը, համայնքների գյուղատնտեսական գործունեությանը և տվյալ տարածքում մեր հետագա բնակվելուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում