Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Կփակվե՞ն Սերժ Սարգսյանի օդերը

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ժողովրդավարական ընտրությունը Հայաստանին պետք է օդի պես: Իշխանությունն, իհարկե, երբեք չի հայտարարել, թե Հայաստանին ժողովրդավարական ընտրություն պետք չէ: Բայց կարծես թե երբեք էլ չի հայտարարվել, որ ժողովրդավարական ընտրությունը պետք է օդի պես:

Ի՞նչն է պատճառը, որ հարցը դրվում է կենսականորեն: Ի՞նչ է սպառնում Հայաստանի իշխանությանը ոչ ժողովրդավար ընտրության դեպքում: Ի՞նչ է լինելու, որ չէր լինում նախկին՝ մեղմ ասած ոչ ժողովրդավարական ընտրությունների պարագայում, կամ ի՞նչ չի լինելու, որ եղել է մինչև այժմ: Ո՞վ է փակելու Հայաստանի օդը, եթե ընտրությունը չլինի ժողովրդավարական:
Ժողովրդավարական ընտրություն ասվածն, իհարկե, հարաբերական է: Օրինակ՝ իշխանությունը խորհրդարանի նախորդ ընտրությունն էլ համարում է ժողովրդավարական, իսկ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը նույնիսկ հայտարարում է, որ շատ փորձագետներ այդ ընտրության համար Հայաստանը դասել են Արևելյան Եվրոպայի պետությունների շարքին:

Այնպես որ, հարց է առաջանում, թե ով և ինչի համար է գնահատելու նախագահի ընտրությունը, որպեսզի հետո որոշի՝ փակել Հայաստանի օդը դրա համար, թե ոչ: Գնահատողներն, իհարկե, լինելու են արևմտյան դիտորդները՝ ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, եվրոպական պետությունները: Ռուսաստանի գնահատականի խնդիր չի եղել, ու թեև Հայաստանի իշխանությունը փորձում է սովորականից ավելի սերտ հարաբերություն կառուցել Արևմուտքի հետ և դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը՝ երբեմն նյարդայնացնելով Ռուսաստանին, այդուհանդերձ դժվար է պատկերացնել, որ Մոսկվան կարող է հայտարարել, թե Հայաստանի նախագահի ընտրությունը կեղծված է: Եթե այդպիսի բան հայտարարի, ապա միայն Արևմուտքը:

Հետևաբար՝ Սերժ Սարգսյանի մտահոգությունը գալիս է, թերևս, Արևմուտքից: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի իշխող «էլիտային» սովորաբար ամենից շատ մտահոգել է փողը, պետք է ենթադրել, որ այս դեպքում էլ խնդիրը փողն է: Արևմուտքը Հայաստանին փող է խոստացել նաև բացահայտ՝ հայտարարելով, որ դոնորների համաժողովը կանցկացվի նախագահի ընտրությունից հետո: Նախագահի ընտրությունից հետո են հավանաբար Հայաստան գալու տեղեկատվական տեխնոլոգիաների այն հսկաները, որոնք Տիգրան Սարգսյանի ամերիկյան այցի ընթացքում հայտնել էին Հայաստանում ներկայացված լինելու մտադրություն և պատրաստակամություն: Նախագահի ընտրությունով է պայմանավորված «Հազարամյակի մարտահրավերներե կորպորացիայի նոր ծրագիրը, որ կարող է Հայաստանի համար ապահովել ԱՄՆ կառավարությունը: Բայց այդ ամենը խնդրի ընդամենը մի կողմն են:

Բանն այն է, որ Արևմուտքը այդ փողը հենց այնպես չի տալու: Այսինքն՝ միայն անաղմուկ ընտրությունը քիչ է փողին հավակնելու համար: Փողին հավակնելու համար Սերժ Սարգսյանին հարկ կլինի կատարել համակարգային որոշ քայլեր, որոնք նկատելիորեն կփոխեն Հայաստանի տնտեսական ու քաղաքական ստատուս քվոն: Սերժ Սարգսյանի համար ամենաբարդը դա է: Նրա խնդիրն այն է, որպեսզի կարողանա այդ փողը ձեռք բերել առանց համակարգային փոփոխությունների հարցում կոսմետիկայից առարկայական քայլերի անցնելու: Ժողովրդավարական ընտրությունը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, նրան կտա այդ հնարավորությունը՝ երբ Արևմուտքը չի ունենա որևէ դիտողություն և կստեղծվի մի վիճակ, երբ փող չտալու պարագայում Արևմուտքը ինքը խախտած կլինի «պայմանավորվածությունը»: Այդ դեպքում, Սերժ Սարգսյանը կարող է ստանալ մանևրի լայն հնարավորություն և համեմատաբար առավել ազատ խոսել Արևմուտքի հետ, ինչպես նաև արդարացնել արդեն իր կողմից խախտած կամ խախտելիք «պայմանավորվածությունները». ասում էիք արդար ընտրություն, ես անցկացրեցի այդ ընտրությունը, դե ուրեմն կատարեք ֆինանսական խոստումները, եթե ոչ, ուրեմն մի սպասեք, որ ես իմ խոստումները կկատարեմ:

Մոտավորապես այսպիսի խոսակցություն է ակնկալում Սերժ Սարգսյանը ժողովրդավարական, իսկ իրականում պարզապես անաղմուկ ընտրությունների դեպքում: Այլ խաղաքարտ նա Արևմուտքի հետ հարաբերություններում գրեթե չունի: Գրեթե բոլոր խաղաքարտերը նա հասցրել է բացել անցնող հնգամյակում, ինչը գինն էր այդ բարդ ժամանակաշրջանում նախագահական պաշտոնը համեմատաբար դյուրին և անկորուստ պահելուն:

Սերժ Սարգսյանի տրցակում, սակայն, դեռ մնում է ՀԱԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռյակը, անհրաժեշտության դեպքում ժամանակի վրա խաղալու համար: Եռյակն, իհարկե, արդեն բավական մաշված է, բայց հարկ եղած դեպքում դեռ կարող է Սարգսյանին օգնել ժամանակի վրա խաղալու համար: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանի համար խնդիրներն են փոխվում, և եթե եռյակին նա կարողացավ արդյունավետորեն խաղարկել երկրորդ ժամկետի գնալու ճանապարհի համար, ապա առաջիկայում նրա առաջ արդեն իշխանության փոխանցման խնդիրն է, ինչն, իհարկե, շատ դժվար կլինի լուծել նույն մեթոդներով, այն էլ՝ արդեն մաշված խաղաքարտերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում