Friday, 03 07 2026
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Ֆինանսական ներկա կայունությունը հարաբերական է

Ռուսաստանում ռուբլու և նավթի արժեզրկումը շարունակվում է, Հայաստանում ընդհակառակը՝ դրամի արժեզրկման տեմպը ոչ միայն կանգ է առել, այլև դանդաղ արժևորում է տեղի ունենում: Արդեն մի քանի օր է՝ դոլարի առքի գինն առավելագույնը 472 դրամ է, վաճառքինը՝ 477, մինչդեռ տոներից հետո, համապատասխանաբար, 476 և 480 էր:

Հայաստանյան ֆինանսական շուկայում գործընթացները սկսել են այլ սցենարով զարգանալ: Փոխարժեքի կտրուկ տատանումը մասնագետները պայմանավորում էին արտաքին գործոնների, մասնավորապես, ռուբլու և դրամի արժեզրկման կախվածության հետ:

Իսկ ահա տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ նավթի և ռուբլու գների փոքր փոփոխություն է տեղի ունենում: Վերջին օրերին 1 բարելի դիմաց նավթի գինն արդեն 49 դոլար է, և միտումները ցույց են տալիս, որ պետք է բարձրանա:

«Ռուսաստանը ներդրումներ է արել, որպեսզի ռուբլին որոշակիորեն զերծ պահի արժեզրկումից: Առաջիկայում նոր արժեզրկման միտումներ չեն նկատվում: Այն պատժամիջոցները, որոնք գործադրվում էին, և որոնց պատճառով սկսեց տուժել նաև Հայաստանը, Արևմուտքը հասկացավ, որ ինքն էլ է դրանից վնասներ կրում»,- հայտնեց Բոստանջյանը:

Անդրադառնալով այս պահին հանրապետությունում ստեղծված ֆինանսական վիճակին՝ տնտեսագետը նշեց, որ այս կայունությունը հարաբերական է, չնայած հայկական դրամը զգայուն է ռուսական ռուբլու, նավթի գների հանդեպ, սակայն շատ հստակ քայլեր պետք է արվեն ներդրումային քաղաքականության, միջավայրը գրավիչ դարձնելու, արտադրությունը զարգացնելու տեսանկյունից: «Եթե ի վիճակի լինենք այսպիսի բարեփոխումներ անել, մեր դրամը կարժևորվի»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նկատեց, որ բացասական ազդակներ դեռ կան՝ կապված բանկերի խոշորացման հետ: ԿԲ-ի վարած քաղաքականությունը, ֆինանսական շուկայի բացասական ազդեցությունները զսպող մեխանիզմների կիրառումը տնտեսագետը երկարաժամկետ չի համարում:

«Այլընտրանք չունեին գների կայունացման ռեժիմը պահպանելու համար, որպեսզի երկարաժամկետ դրական ազդեցություն հնարավոր լինի ապահովել, պետք է համակարգված աշխատանք հակաբյուջետային, տնտեսական քաղաքականության հետ»,- հայտնեց նա՝ հավելելով, որ միայն ԿԲ-ի գործողություններով չենք կարող դրամի խոցելիությունը նվազեցնել:

Բոստանջյանը նկատեց, որ ԿԲ-ն իր հնարավորությունների սահմաններում արել է ամեն ինչ տնտեսության կայունության համար, իրավական ինտերակտիվության ազդեցության իր նպատակին հասել է, սակայն ընդհանուր տնտեսության զարգացման համար բացասական ռիսկերը դեռ չեն չեզոքացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում