Քվենթին Տարանտինոյի վերջին «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում դիմահարդարները ի սրտե աշխատել են Սեմյուել Լ. Ջեքսոնի կերպարի վրա: Դիմահարդարման հաստ շերտի տակ դերասանին ճանաչել անհնար է եղել: Ընդ որում, դա պատմության եզակի օրինակը չէ, երբ դերասանները անճանաչելի են եղել,- հաղորդում է Grolsh Film Works-ը:
Դասթին Հոֆմանը «Փոքրիկ մեծ մարդը» (1976) ֆիլմում
Երիտասարդ Հոֆմանը փայլուն կերպով խաղացել է ծերացող Ջեք Քրաբբին: Արհեստական դիմահարդարումը, որը դիմահարդար Դիկ Սմիթը դրել է դերասանի դեմքին մի քանի ժամ շարունակ, բաղկացած է եղել փրփուրից, արհեստական թերթերունքներից, որոնք շարժվել են իրականների հետ միասին միաժամանակ:
Նիքոլ Քիդմանը «Ժամեր» (2002) ֆիլմում
Դերասանուհու դեմքը փոփոխված է, արհեստական քիթ է դրված: Գրող Վիրջինիա Վուլֆի դերի մեջ մտնելու համար աստղը ստիպված է եղել երկար ժամանակ ծախսել ոչ միայն բառերը սովորելու, այլև դիմահարդարի աշխատանքի ավարտին սպասելու համար: Արդյունքում, հանդիսատեսի մեծ մասն էլ չհասկացավ, թե ում դերն է Նիքոլ Քիդմանը խաղացել այս ֆիլմում:
Հերի Օլդմանը «Հանիբալ» (2001) ֆիլմում
Վերջին տարիներին Հերի Օլդմանը խաղում է բացառապես տարօրինակ և զարմացնող կերպարների: Դժվար թե շատերը ճանաչեն նրան «Իսկական սեր» ֆիլմի գանգստերի դերում, սակայն «Հանիբալ» ֆիլմում դերասանը գերազանցել է ինքն իրեն՝ խաղալով գլխավոր հերոսի զոհի դերը:
Նիք Սթալը «Մեղքերի քաղաքը» (2005) ֆիլմում
Նիք Ստալի համեստ համբավը զուգակցվում է ֆիլմից «դեղին տականքի» կերպարի հետ: Այս ֆիլմում Սթալին չեն ճանաչել ոչ միայն փոքրաթիվ երկրպագուները, այլ նաև մայրն ու հայրը:
Լեն Հենրին «Անձի փոփոխություն» (1991) ֆիլմում
Սևամորթ բրիտանացի կատակերգակը Հոլիվուդում առաջին անգամ ներկայացել է անսպասելի ամպլուայում: Ըստ ֆիլմի սյուժեի՝ նրա հերոսը թաքնվել է մաֆիայից, ինչի համար ստիպված է եղել սպիտակել: Դիմահարդարումը այնքան որակով է արվել, որ Հենրին կարող էր շրջել փողոցներով, և ոչ ոք ոչինչ չէր էլ նկատի:










































