«Կորդոբա»-ի պաշտպան Էդմարը կարծիք է հայտնել, թե ինչ խոստության որակազրկում պետք է ստանա Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով Լա Լիգայի 20-րդ տուրում կայացած խաղում (1:2) հարվածել է իրեն ու կարմիր քարտ ստացել:
-Ի՞նչ եք կարծում, Ռոնալդուն կանխամտածվա՞ծ հարվածեց:
-Ոչ, «Ռեալ»-ը ստանդարտ էր իրացնում, և Ռոնալդուի կողմից ագրեսիվ գործողություն չեմ նկատել: Նա հարվածեց ոտքերիս ու դեմքիս: Բայց մրցավարները հասկանում են, որ նման բաներ պատահում են ֆուտբոլում:
-Տեղյա՞կ եք, որ նա բաց կթողնի «Ատլետիկո»-ի հետ դերբին, եթե որակազրկվի 3 խաղով:
-Ռոնալդուն պետք է սովորական որակազրկում ստանա, ոչ մի խաղ ավելի: Չեմ ցանկանում նեղացնել նրան ու հուսով եմ, որ նա կմնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:







































