Ի՞նչ ազդեցություն են գործում երեխաների հոգեբանության վրա նախընտրական քարոզարշավն ու գովազդը: Լրագրողների հետ հանդիպմանը այս հարցին անդրադարձավ հոգեբան Անահիտ Արզումանյանը, ում կարծիքով` քարոզչական հաղորդումները կարող են ազդել այն լսարանի վրա, ովքեր քիչ թե շատ արդեն հասկացել են, գիտեն՝ ինչ է սոցիալական արդարությունը: Ըստ նրա՝ խոսքը միայն 12-13 տարեկանից բարձր երեխաների մասին է, ովքեր տրամաբանում են, հասկանում, թե ինչ է կատարվում երկրում:
«Երեխաները չեն էլ հավատում, այսինքն՝ նիհիլիզմը բուն է դրել դեռահասների մեջ: Նրանք դրան վերաբերվում են որպես ավելորդ ժամանակի, այն, ինչ հեռարձակվում է, իրենց համար ավելորդ է»,- ասաց հոգեբանը: Նրա խոսքով՝ երեխաների հոգեբանության վրա այդ նախընտրական քարոզարշավը ոչ մի ազդեցություն չի կարող գործել:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Կարինե Տիտանյանն էլ հավելեց` քանի որ նախընտրական գովազդի ու քարոզչության ժամերը կանոնակարգված են, երեխաներն այդքան էլ չեն կարող հետևել դրանց ու հետաքրքրվել դրանցով, քանի որ այն իրենց հետաքրքիր չէ:









































