Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Շատրվանների հրապարակի մոտ նախատեսված բողոքի ակցիան տեղի կունենա շաբաթ օրը՝ ժամը 15:00-ին,- հաղորդում է «Կավկազ Ինֆոն»:
Նախօրեին մի խումբ ակտիվիստներ՝ «մի՛ կրակեք մեզ» կարգախոսով, սոցիալական ցանցերի միջոցով կոչ են արել բողոքի ակցիա կազմակերպել ոստիկանների դեմ, որոնք ուժ են կիրառել Իսմայիլ քաղաքում և «Բինա» առևտրի տանը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:
Չնայած բողոքի ցույցերը դեռևս չեն սկսվել, Ադրբեջանի իշխանություններն այսօր առավոտվանից սկսել են ձերբակալել ընդդիմադիր ակտիվիստներին: Հայտնի է, որ այսօր առավոտյան Սումգայիթում ձերբակալվել է «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Էլման Էլհանօղլուն: Նրա խոսքերով՝ ինչպես միշտ, ձերբակալությունները սկսվում են Սումգայիթից:








































