Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը հաստատել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ նախագահ Բաշար Ասադի մայրը լքել է Սիրիան: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Սիրիայի նախագահի մայրը՝ Անիսա Մակլուֆը, ուղևորվել է Դուբայ իր դստեր՝ Բուշրայի մոտ:
Ֆորդի խոսքով՝ 2012-ի դեկտեմբերին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմիի և Ասադի հանդիպման ժամանակ Սիրիայի առաջնորդը պատմել էր, որ մարտեր են տեղի ունենում իր նստավայրի շրջանում: Դեսպանի կարծիքով՝ այդ իրադարձություններն են ստիպել Ասադի մորը լքել երկիրը:









































