Լիբիայի իշխանությունները որոշում են ընդունել ուժեղացնել երկրի նավթային օբյեկտների անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտնում է Vesti-ն՝ հղում անելով երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
«Նավթային ձեռնարկությունների պահպանության ծառայությանը պաշտոնապես հանձնարարված է խստացված պաշտպանության տակ վերցնել Թունիսի, Ալժիրի և Նիգերի հետ սահմանին գտնվող հանքավայրերը»,- հստակեցրել է գնդապետ Ահմեդ Խալիֆա Ալ-Հաբաշին:
Լիբիայի հատուկ ծառայությունների հրապարակված հայտարարությունում ասվում է նավթահանքերում պարեկների թվի ավելացման և գործողությունների համակարգման օպերատիվ շտաբի ստեղծման համար միջոցառումերի ձեռնարկման մասին։ Դրանից բացի, էներգետիկ օբյեկտների մոնիտորինգ կիրականացվի նաև օդից,- նշել են իշխանությունները:
Վերլուծաբանների կարծիքով՝ Լիբիայի իշխանությունների ձեռնարկած միջոցառումները պայմանավորված են տարածաշրջանում իրադրության վատթարացմամբ: Այս ամիս ահաբեկիչները հարձակում էին իրականացրել Ալժիրում գազային օբյեկտի վրա, իսկ Մալիում գրոհայինների դեմ ռազմական օպերացիա է սկսվել:









































