Թուրքիայի խորհրդարանը օրինագիծ է ընդունել, համաձայն որի` դատարաններում հնարավոր է պաշտպանությունն իրականացնել մայրենի լեզվով: Այս մասին հայտնում է MK-Turkey-ն:
Օրինագիծը նախատեսում է դատարանում պաշտպանության լեզվի ինքնուրույն ընտրություն: Թարգմանիչները կտրամադրվեն տեղի դատական կոմիտեի կազմած թարգմանիչների ցուցակից: Օրենքը նախատեսում է նաև բանտարկյալների և նրանց կողակիցների հանդիպման հնարավորություն ոչ հասարակական վայրում: