Պորտուգալական «Սպորտինգ»-ի կիսապաշտպան Նանին խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Գիտեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ինձ տեսնել Անգլիայում, այլ ոչ թե Պորտուգալիայում:
Անձամբ ես եմ որոշել վարձավճարով հանդես գալ այլ ակումբ: Եթե հանդես գայի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, ապա ինձ համար շատ դժվար կլիներ:
Ինձ փորձ էր հարկավոր, քանի որ վերջին երկու մրցաշրջանի ընթացքում ինձ խանգարեցին ծանր վնասվածքները:
Կարոտել եմ ընկերներիս, հուսով եմ, որ շուտով կվերադառնամ Անգլիա»,- հայտարարել է Նանին:








































