Անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանում կրկին կրակոցներ են հնչել։ Ինչպես տեղեկացնում է Times.am-ը, իրավիճակը վտանգավոր էր սահմանի ողջ երկայնքում։ Սակայն, ինչպես և նախորդ գիշեր, այս անգամ ևս թշնամին համեմատաբար զուսպ է եղել։ Կրակոցներն անկանոն էին և ոչ ինտենսիվ։ Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ։
Ըստ մեր տեղեկությունների, իրավիճակն առավել լարված էր Արցախի Հանրապետության Ակնայի ուղղությամբ։ Այստեղ թշնամին դիվերսիոն փորձ է կատարել, սակայն մեր դիրքապահները ժամանակին նկատել են հակառակորդի տեղաշարժը և կանխել նրա ակտիվությունը։









































