Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ուզում են համոզել, թե Վանաձորում 2 օրում 590 հազար դրամի ձնամաքրման աշխատանք է կատարվել

Վանաձորի փողոցներն ու մայթերը ձյունից մաքրելու պատրվակով ամեն տարի համայնքային բյուջեից 5 մլն դրամ է հատկացվում. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սա հաստատեց Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը:

«Որպես կանոն` աշխատանքները 5 միլիոնի շրջանակներում են, բայց նայած ձմեռ` կարող է մի տարի 2 մլն ավելի լինի, մի տարի` 2 մլն պակաս: Էդքան ծախսվում է»,- նշեց ֆինբաժնի պետը:

Հարցին` ի՞նչ փուլերով է իրականացվում այդ աշխատանքը, ֆինբաժնի պետը պատասխանեց. «Ձյունը մաքրվում է, աղադրում, ավազադրում է կատարվում, մի քիչ հալվում է, նորից է մաքրվում. մի քանի տեխնոլոգիական պրոցեսներ են կատարվում»,- ասաց Ա. Սուքիասյանը:

Բյուջեով ամեն տարի ձնամաքրման համար նախատեսված գումարը տրվում է մրցույթը շահած կապալառու կազմակերպությանը` իր կատարած աշխատանքները ներկայացնող ընթացիկ ակտերի հիման վրա: Քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման օրվանից մինչ օրս` արդեն 13 տարի, Վանաձորում ձնամաքրման աշխատանքները կատարում է միևնույն` Էդմոն Էդարյանին պատկանող «Վանաձորի սանմաքրում» ԲԲԸ-ն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընկերության ղեկավարը հաստատեց այդ տեղեկությունը: «13 տարի է` էստեղ եմ, էդ գործը ես եմ անում: Մրցակիցնե՞ր` դիմում են, ինչի՞ չեն դիմում: Եթե դեմ են, ես չեմ համապատասխանում` թող չտան: 5 մլն է նախատեսվում, բայց եթե կարիք լինում է, իրանք կարող են լրացուցիչ 20 տոկոս ավելացնել. քաղաքապետի հայեցողությամբ»,- նշեց Է. Էդարյանը:

Վանաձորում կենցաղային աղբահանությունը նույնպես Է. Էդարյանին պատկանող նշված ընկերությունն է իրականացնում, որն սկզբում սպասարկում էր ամբողջ քաղաքը, իսկ վերջին տարիներին` կենտրոնական հատվածը:

Արջուտ գյուղի վարչական տարածքում գտնվող Վանաձորի աղբավայրը, որտեղ թափվում է քաղաքի աղբը, Է. Էդարյանի սեփական տարածքն է: Աղբահանության համար այս տարի նրա հետ կնքվել է մոտ 37 մլն դրամի պայմանագիր: Ինչ վերաբերում է ձնամաքրման աշխատանքների համար կնքված 5 միլիոնի պայմանագրին, Է. Էդարյանն արդեն քաղաքապետարան ներկայացրել է այս տարվա առաջին ակտը` 590 հազար դրամ գումարի չափով: Նրա խոսքով` այդ գումարը 2 օրվա` հունվարի 8-9-ը կատարված աշխատանքների համար է:

«Քանի որ 8-ին, 9-ին կատարել եմ աղադրում և ձյունը մաքրել եմ «ջրավոզներով», տալիս են ակտի համար գումարը: 2 հատ «սպեցմեքենա» է` 130 ko 002: Որ սառույց դարձավ, էլ մենք չկարողացանք մաքրել. Մեր մեքենաների տակի մասը ռեզին է, լավ չի մաքրում, 3 հատ գրեյդեր պատվիրեցինք, պայմանագիր ունենք, կարիք եղած ժամանակ պատվիրում ենք գրեյդերներ: Ամսի 10-ից 3 օր շարունակ գրեյդերով ենք մաքրել: Աղը ինքս եմ գնում` իմ հիմնարկի փողերով, աղը իմ մոտ եմ բերում-թափում, քաղաքապետարանի կոմունալի բաժինը պատվիրում է, ասում է` աղադրում արա: Տանում ենք, աղը, թափում ենք, տեսնում ենք` ինչքան է բարձված, ինչքան ենք տալիս»,- աշխատանքների մասին է պատմում Է. Էդարյանը:

Նկատենք, որ ֆինբաժնի պետի նշած` տեխնոլոգիական պրոցեսներից ավազադրման մասին խոսք անգամ չկա: Էդարյանի ասելով` հունվարի 8-9-ին օգտագործվել է 7 տոննա աղ: Մինչդեռ ջրամաքրման մեքենաների համար ծախսված վառելանյութի վերաբերյալ տեղեկություն չի տալիս:

«Ես հիմա անգիր կարա՞մ ասեմ, պետք է մեխանիկին ասեմ` նայի, ասի: Էնտեղ ժամով ա, ժամավարձով ա, քառակուսի մետրով»,- ասում է Էդարյանը և միաժամանակ նշում. «Ես իմ գործը անում եմ, ակտը ներկայացնում եմ իրանց, իրանք իմ գումարը տալիս են: Իմ գործը որ անում եմ, 100 ձևի մարդ ա ինձ վերահսկում` կոմունալի բաժինը, կոմունալի պետը` իր աշխատողներով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում