Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

ԵՏՄ անդամակցությունից հետո արտահանողների համար անորոշությունների մեծ մասը պահպանվում են

«Առաջին լրատվական»-իզրուցակիցն է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

– Պարոն Մխչյան, հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո մեր արտահանողները կամ ներմուծողները ի՞նչ խնդիրների են բախվել: Արդյոք արտահանման և ներմուծման բոլոր ընթացակարգերը հասկանալի՞ են, թե՞ կան որոշ դեպքեր, որոնք խոչընդոտներ են հարուցում:

– Այդպիսի բան չկա, որ գործարարների համար հասկանալի չլինի, պարզապես, երբ մենք այդ ամենը գիտենք տեսականորեն, թե ինչ է մեզ սպասվում, գործնականում արդեն պետք է շփվենք, որ ամեն ինչ ավելի պարզ լինի: Բայց քանի որ հունվար-փետրվար ամիսները շատ տխուր են բիզնեսի համար, աշխատանքներ չկան, շարժ չկա, այդ պատճառով էլ մեզ համար դեռ ամեն ինչ չէ որ պարզ է: Օրինակ` այսօր մեզ համար պարզ է, որ ԵՏՄ տարածքում ցանկացած օդային բեռ ուղարկելու կամ ստանալու դեպքում որևէ ձևակերպում չենք անում: Այսօր նաև հստակ գիտենք, որ եթե Վրաստանի տարածքով ապրանք է արտահանվում, սահմանային մաքսատանը ձևակերպվում է որպես տարանցիկ, և այդ բեռը արտահանվում է: Բայց որոշակի բաներ կան, որ պետք է դեռ աշխատենք, որ կարողանանք դրանց մասին հստակ պատկերացում ունենալ:

Դա վերաբերում է, օրինակ, ավելացրած արժեքի հարկին: Գիտեք, որ մենք ԱՊՀ երկրներ զրոյական ԱԱՀ-ով էինք ապրանք արտահանում: Կամ ասում են, թե ԵՏՄ տարածքում ում հետ որ պետք է աշխատենք, իրենց հարկային մարմինների կողմից նրանց մասին պետք է տեղեկություններ ունենանք, թե արդյոք վճարունակ են: Նման հարցեր կան, որ մեզ համար դեռ տեսական հարթության վրա են: Մենք պետք է ժամանակ ունենանք, հաճախորդ ունենանք, մի բան ուղարկենք, որ նոր հասկանանք բոլոր նրբությունները: Մենք հունվարի 1-ից հետո, փաստորեն, ամբողջությամբ ռուսական մաքսային դրույքաչափերով ենք աշխատում:

– Գործարարների մոտ մտավախություն կամ դժգոհություն կա, որ ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը մեծ վնասներ է բերում իրենց արտահանմանը:

– Դա միայն հայ գործարարների խնդիրը չէ: Բոլոր երկրներից էլ ՌԴ ապրանք են ուղարկում և ունեն այդ խնդիրը: Գաղտնիք չէ ոչ մեկիս համար, որ Ռուսաստանի տնտեսական վիճակը շատ ծանր է: Ու հենց դրա պատճառով է, որ այսօր արագ զարգացումներ տեղի չեն ունենում: Ժամանակը կգա, մի փոքր կառողջանա ՌԴ տնտեսությունը, և ամեն ինչ կպարզվի: Հիմա խնդիրն այն է, որ այն գործարարները, ովքեր ՌԴ հետ ռուբլով էին պայմանագրեր կնքում, այսօր չեն կնքում, քանի որ ռուբլու փոխարժեքը կայուն չէ:

– Արտահանողները նաև դժգոհում են, որ ՌԴ շուկայում իրենց արտադրանքը երբեմն ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում, քանի որ այդ երկիրը ռուբլու փոխարժեքի անկման զուգահեռ գնաճ թույլ չի տալիս:

– Այո, քանի որ մենք երկու տարբեր երկրներ ենք, և մեր կենտրոնական բանկերը տարբեր քաղաքականություն ունեն: Մեզ մոտ գնաճն ազատական է, այսինքն` ԿԲ-ն երբեք չի արգելում գնաճը: ՌԴ-ում գնաճն արգելված է, և իրենք որոշ դեպքերում իրավունք չունեն գները փոփոխել: Դրա համար իրենց մոտ խանութներում որոշակի ապրանքների գծով անգամ դատարկություն է նկատվում:

– Փաստորեն, մեր ապրանքարտահանողները կանգնած են ՌԴ-ում շուկա կորցնելու վտանգի առաջ:

– Այսօրվա դրությամբ կորցրել ենք որոշակի շուկա: 2014թ. 18 տոկոսով կրճատվել էին մեր արտահանումները ոչ միայն դեպի ՌԴ, այլ ԱՊՀ բոլոր երկրներ, որոնց մեջ, իհարկե, ամենամեծ բաժինը ՌԴ-ինն է:

– Իսկ հատկապես ո՞ր ապրանքային շուկաներում են կորուստներ եղել:

– Մենք դեպի Ռուսաստան հիմնականում սնունդ և խմիչք ենք արտահանում:

– Ձեր կարծիքով` այս անորոշ վիճակը մինչև ե՞րբ կշարունակվի: Ե՞րբ մեր գործարարները դեպի ՌԴ ավելի աշխույժ արտահանում կիրականացնեն:

– Ես կարծում եմ, որ մինչև գարուն կկարգավորվի իրավիճակը, քանի որ համաշխարհային քաղաքական այնպիսի ազդակներ կան, որ արդեն կամաց-կամաց պետք է սկսեն ՌԴ նկատմամբ պատժամիջոցները մեղմացնել: Եվ ՌԴ-ն էլ կարողանա իրավիճակը կարգավորել:

– Բայց կարծես թե ավելի շատ խստացնելու մասին են հայտարարություններ անում:

– Երեք օր առաջ Սենատում Օբամայի ելույթը և այդ ելույթին Սենատի արձագանքը կարծես թե նշանակում էր, կեցցես Օբամա, դու հասար քո նպատակին: Ինձ թվում է, որ նրանք առանց որևէ փամփուշտ օգտագործելու հասել են իրենց նպատակին: Բոլոր դեպքերում, կարծում եմ, մոտակա օրերին որոշակի փոփոխություններ պետք է լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում