TNT հեռուստաալիքը շարունակում է իր կինոարտադրանքների խթանմանն ուղղված արշավը: Ձմռան ցուրտ օրը հեռուստաալիքի ներկայացուցիչները Հոլանդիայի առևտրային փողոցներից մեկում տեղադրել են կարմիր կոճակ՝ «Սեղմիր՝ ավելացնելու դրամա» գրությամբ: Կոճակի սեղմումը իսկական դրամատիկ իրարանցում է առաջացրել մարդկանց շրջանում:
Անցորդներից մեկը սեղմել է կոճակը, որից հետո հարակից շենքի տանիքին կասկադյոր է իջել, և փողոցում սպանություն, պայթյուններ են իրականացվել: Իրարանցման վերջում շենքից գովազդային ցուցանակ է կախվում՝ «Դրամայի Ձեր օրվա չափաբաժինը. TRT» գրությամբ:
Նշենք, որ նմանօրինակ առաջին գովազդային արշավն իրականացվել էր ամռանը` Բելգիայում:









































