ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Կլաուդիո Գուջերոտտիին:
Հանրապետության նախագահը, Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև հայագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար, Կլաուդիո Գուջերոտտիին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:









































