Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Կորդոբա»-ի դեմ խաղում կարմիր քարտ ստացած Քրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել իր հեռացման համար:
82-րդ րոեպին «արքայական ակումբ»-ի պորտուգալացի հարձակվողը ոտքով հարվածել է մրցակցի պաշտպան Էդիմարին:
«Ներողություն եմ խնդրում իմ չմտածված քայլի համար: Հատկապես հայցում եմ Էդիմարի ներողամտությունը»,- Twitter-ի իր էջում գրել է 29-ամյա Ռոնալդուն, ում ակումբային կարիերայում «Կորդոբա»-ի դեմ խաղը 600-րդն էր:









































