Լոնդոնյան Vanilla Pixel ընկերությունը հավելված է մշակել, որը կանխատեսում է ավիավթարների հավանականությունը: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Am I Going Down? հավելվածը վերլուծում է թռիչքների իրական վիճակագրությունը, որպեսզի կանխատեսի ինքնաթիռի անկման հավանականությունը, որով թռչում է օգտատերը: Որպես տվյալների աղբյուր հանդես է գալիս Ավիավթարների գրանցման ժնևյան բյուրոն:
Հավելվածի հեղինակ Նիք Ջոնսը հայտարարել է, որ Am I Going Down?-ը ստեղծվել է հատուկ նրանց համար, ովքեր վախենում են թռիչքներից: Ջոնսի խոսքերով՝ եթե ուղևորը ամեն օր թռիչքներ գործի նույնիսկ 11 հազար տարվա ընթացքում, ապա ավիավթարի մեջ հայտնվելու հավանականությունը շատ փոքր կլինի:
Այսօրվա դրությամբ հավելվածի միջոցով օգտատերերն արդեն գնահատել են 10 մլն թռիչքների անվտանգությունը:









































