Կիրակի Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, որին ուշադիր հետևում են ողջ եվրագոտում:
Համաձայն վերջին հարցումների՝ ընտրություններում հաղթանակ կարող է տանել ձախ ծայրահեղական Սիրիզա կուսակցությունը, որի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը խոստանում է հրաժարվել կոշտ տնտեսական քաղաքականությունից, որոնք սահմանվել էին միջազգային վարկավորման պահանջներին համապատասխան:
Սոցիալական հարցումների վերջին տվյալները ցույց են տվել, որ Ցիպրասի կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 33,4%-ը, ինչը բավարար է ընտրություններում ուղիղ հաղթանակ տանելու համար:











































