Հետազոտությունը պարզել է, որ ճապոնացի երեխաների շարքում ավելորդ քաշից հիմնականում տառապում են Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի երեխաները, որտեղ 2011թ. ատոմակայանի վթար է տեղի ունեցել ՝ հաղորդում է Japan Today-ը:
Ճապոնիայի Կրթության նախարարության փորձագետները համարում են, որ Ֆուկուսիմայի երեխաների շրջանում ճարպակալման բարձր մակարդակը պայմանավորված է այն հանգամանքով, որ վթարի հետևանքով նրանք ստիպված են եղել քիչ ժամանակ անցկացնել փողոցում, ինչպես երկրի այլ շրջանների իրենց հասակակիցները:
Միևնույն ժամանակ, երկրում երեխաների շրջանում ավելորդ քաշի խնդիրը նվազել է: Հետազոտողների դիտարկմամբ՝ ավելի գեր են երկրի հյուսիսային շրջանների երեխաները, որոնք ավելի քիչ են խաղում փողոցում ձյան ուժեղ տեղումների հետևանքով:










































