Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես հայտնի է, պաշտոնից զրկվեց այն պատճառով, որ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ավելի շատ ձայներ հավաքեց Գյումրիում: Սակայն Գյումրիի ԲՀԿ-ական նոր ղեկավար Սամվել Բալասանյանը կարծես ավելի ջերմեռանդ է սկսել սատարել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին:
Երեկ Վարդան Ղուկասյանին «Առաջին լրատվական»-ը խնդրեց գնահատական տալ այդ առթիվ, սակայն Գյումրիի նախկին քաղաքապետը հրաժարվեց պատասխանել մեր հարցին: «Ես չեմ պատասխանում լրագրողներին»,- հայտարարեց Ղուկասյանը:











































