Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ 2030-ին ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը կարող է կրճատվել ավելի քան 95 տոկոսով: Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, գրում է BBC-ն:
Նրա խոսքերով` այդ ժամանակահատվածում վերջնականապես պատրաստ կլինի այժմ մշակվող դեղորայքը, ինչպես նաև հիվանդության դեմ պատվաստանյութը:
«Մենք չենք տեսնի ՁԻԱՀ-ի վերջը, սակայն մենք կտեսնենք միջոցները, որոնք թույլ կտան 95-100 տոկոսով կրճատել հիվանդացության դեպքերը»,- ասել է Գեյթսը:









































