Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, թե ինչ նպատակներ է հետապնդում` գլխավորելով Իտալիայի հավաքականը:
«Ես ցանկանում եմ Իտալիայի հավաքականից մի թիմ ձևավորել, որը հստակ սկզբունքներ կունենա: Մարտավարության տեսակետից իտալացի ֆուտբոլիստները շատ ավելի լավ են պատրաստված, քան մյուսները: Եթե մենք շարունակենք աշխատել` չխնայելով ջանքերը, անպայման արդյունքի կհասնենք:
Ինձ պետք են խաղացողներ, ովքեր պատրաստ են ամուսնանալ ազգային թիմի մարզաշապիկի հետ, ովքեր նվիրված են իրենց երկրի հիմնին, իրենց երկրպագուներին ու ազգին: Հավելեմ, որ Իտալիայի հավաքականն աշխարհի քառակի չեմպիոն է: Մենք չենք կարող դառնալ մի երկիր, որը այլ տեղերում է տաղանդներ փնտրում»,-Tuttosport-ը մեջբերում է Կոնտեի խոսքերը:









































