Saturday, 04 05 2024
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24

Սերժի փեսա՞ն է մուծել Անդրիասի գրավը. մամուլ

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր ընտանիքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանար վճարել նախագահական ընտրությունների համար պահանջվող 8 միլիոն դրամ գրավը:

Պարոն Ղուկասյան, ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, ո՞վ է Ձեզ նման խորհուրդ տվել:

– Մաշտոցի պուրակի գործողություններից հետո ապամոնտաժողների շրջանակում մեծ դիսկուսիա էր առաջացել, թե ինչ ռազմավարություն պետք է ունենալ դրանից հետո: Որովհետև ձևավորվել էր մարդկանց պոտենցիալ մի խումբ, որն անհրաժեշտ էր համարում ունենալ նախագահի քաղաքացիական թեկնածու: Եվ այստեղ ինչ-որ ջրբաժան եղավ ոմանք համարեցին, թե պետք է մնալ քաղաքացիական խնդիրների շրջանակում, պաշտպանել հանրային շահերը այս կամ այն իրադրության մեջ: Կար նաև մի խումբ, որը համարում էր, թե անհրաժեշտ է նաև քաղաքական խնդիրը վերցնել օրակարգ, իսկ քաղաքական համակարգում դա համարվում էր շինծու ընտրությունները, որի համար էլ պետք էր հայտ ներկայացնել: Այս ամենի հետևանքով առաջացավ գաղափար՝ քաղաքացիական շրջանակում անցկացնել հարցում, թե ով կարող է քաղաքացիական թեկնածուն դառնալ: Ցավոք սրտի, այդ գաղափարը լայն աջակցություն չստացավ չկարողացանք դա իրականացնել, Ստեփան Դանիելյանն էր այս ամենի նախաձեռնողը: Այնուհետև ինքն ինձ հորդորեց, որ ես առաջադրվեմ, և ես արեցի համապատասխան վերլուծություններ, գնահատեցի ռեսուրսները, փորձեցի հասկանալ առաջադրանքը: Եկա այն եզրակացության, որ կարող եմ այդ առաջադրանքը կատարել, ու արդեն սկսվեցին բոլոր գործողությունները:

Իսկ Ձեզ որտեղի՞ց այդքան ֆինանսական միջոցներ, որ կարողացաք վճարել 8 միլիոն դրամ ընտրագրավը:

– Մեր ընտանիքը խոշոր ռադիոցանցի սեփականատեր է, դա հայտնի տվյալ է, ու բոլորն են տեղյակ դրա մասին: «Ռադիո հայ», «Հայ FM» ռադիոկայանները մեզ են պատկանում: «Ռադիո հայ» ընկերությունը մոտ երկու տասնյակ ռադիոկայաններ ունի ամբողջ Հայաստանի տարածքում և Ղարաբաղում: Բնականաբար, եկամուտը հայտնի է ու բավական է նման գումար ունենալու համար: Դրա վերաբերյալ ես տվել եմ հայտարարագիր, որն արդեն հրապարակված է:

Բոլորը քաջատեղյակ են, որ մեր երկրում ռադիոհեռուստատեսային ողջ դաշտը պետական հսկողության տակ է գտնվում, և, ինչպես արդեն բոլորին հայտնի է, այսօր Հայաստանում մեդիամագնատ է համարվում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: Ձեզ ինչպե՞ս է հաջողվում գործել այդ դաշտում:

– Ռադիոն հիմնադրվել է 1994 թվականին, իսկ Միքայել Մինասյանը շատ հեռու էր քաղաքական գործունեությունից և մեդիա դաշտում որևէ գործից: «Ռադիո հայ» ծրագիրը միշտ էլ ստեղծել է համահայկական դաշտ:

Տեղեկություններ կան, որ Մ. Մինասյանի հսկողությունը Ձեր ռադիոկայանների վրա ևս առկա է, իսկ Ձեր և նրա միջև կապերը բավական սերտ են:

– Նման բան չկա իրականում, երբեք նույնիսկ ծանոթ չեմ եղել նրա հետ, չեմ էլ հանդիպել:

Այնուամենայնիվ խոսակցություններ են պտտվում, որ հենց Մ. Մինասյանն է մուծել Ձեր ընտրագրավը:

– Դա այդպես չէ, և Դուք իրականության հետ կապ չունեցող տեղեկություն եք ասում: Բնականաբար, ես այդ գումարը վճարել եմ ինքնուրույն, դա մեր ընտանիքի փողն է: Ես մոտ օրերս կհրապարակեմ «Ռադիո հայ»-ի բանկային հաշվեհամարային գործարքները, որտեղ երևում է, թե ոնց եմ հաշվիցս գումար հանում գրավին համաչափ:

Այս ցուրտ եղանակին Դուք հացադուլ եք հայտարարել, ու այս օրերի ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում են հայտնվել Ձեր թանկարժեք կոշիկները, որտեղի՞ց եք գնել դրանք:

– Կինս է ձեռք բերել, չգիտեմ որտեղից, իմ ամբողջ հագուստն ինքն է պատրաստել: Սովորական կոշիկներ են, որոնք այս իրավիճակում անհրաժեշտ են, ինչ-որ գերթանկ իրեր չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում