Չինաստանի արևմուտքում գտնվող Նանկին քաղաքում տեղակայված կեղծ բանկը շուրջ 200 չինացի հաճախորդներից ավելի քան 31,5 մլն դոլար է կորզել: Դրանց թվում գործարար է եղել, ով դեպոզիտով մոտ 2 մլն դոլար էր վճարել:
Բանկը շուրջ մեկ տարի լայն գործունեություն էր ծավալել, որը հաճախորդներին աննախադեպ սուբսիդավորում էր խոստանում և շաբաթական 2 տոկսադրույք՝ գրում է Daily Mail-ը: Ներկա դությամբ այս գործի շրջանակներում ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 5 մարդու, այդ թվում՝ նաև կնոջ:
Հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ բանկը ղեկավարող խումբը վարկավորման համար համապատասխան գործընթացներ չի արել և ոչ մի բանավոր պայմանագիր չի կքնել այլ բանկերի հետ միջբանկային օպերացիոն գործողությունների իրականացման համար:









































