Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը «Քոլ Իսրայել» ռադիոկայանին հայտարարել է, որ Իսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքները թույլ են տալիս խաղաղ գործընթացի վերսկսմանը հույս ունենալ:
Հիշամ Քանդիլը զրուցել է իսրայելցի թղթակցի հետ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում:
Եգիպտոսի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման ոլորտում տեղաշարժերը դրական կանդրադառնան Իսրայելի և Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Եգիպտոսի հետ հարաբերությունների վրա:
Քանդիլը նշել է, որ խաղաղ գործընթացի առաջմղումը մեծ նշանակություն ունի ոչ միայն պաղեստինցիների և իսրայելցիների համար, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար:
Նա նաև ընդգծել է, որ եգիպտական ղեկավարությունը պատրաստ է միավորել ուժերը Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար:









































