ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լիովին աջակցում է ռազմական ստորաբաժանումներում կանանց նկատմամբ արգելքի վերացման Պենտագոնի որոշմանը,- հայտնում է RIA Novosti-ն:
«Նա շատ ուրախ է դրա համար և լիովին կողմ է կանանց հնարավորություններն ընդլայնելու մտադրությանը»,- ասել է Սպիտակ տան պաշտոնական ներակայացուցիչ Ջեյ Քարնին:
Քարնին հաստատել է, որ որոշումն ընդունվել է Պենտագոնի ներսում՝ չնայած Օբաման ևս այն քննարկել է պաշտպանության նախարար Լեոն Պանետայի հետ:
Բարաք Օբաման նաև բանակում միասեռականների ծառայության սահմանափակումների վերացման նախաձեռնողն է եղել:
Մինչև հիմա ԱՄՆ զինված ուժերում սահմանափակումներ կային, որոնք կանանաց թույլ չէին տալիս ծառայել հետևակում, հրաձգային, զրահատանկային զորքերում, հատուկ ստորաբաժանումներում:









































