ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չպետք է կառուցվի աշխարհի տարբեր ծայրերում անօդաչու սարքերի կամ զորքերի կիրառմամբ,- կարծում էՍենատի Միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին, որիթեկնածությունըպետքարտուղարի պաշտոնում քննարկում է Սենատը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Նախագահ Օբաման և այստեղ գտնվող բոլորը գիտեն, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը անօդաչու սարքերով և արտերկրում զորքերի տեղակայմամբ չի որոշվում: Դրանումգլխավորբաղադրիչներ են հանդիսանում սննդամթերքի անվտանգությունը, մարդասիրական օգնությունը, հիվանդությունների դեմ պայքարն ու զարգացմանն աջակցումը»,-ասել է Քերին՝ հանդես գալով հանձնաժողովում լսումների ժամանակ:
Սենատորի խոսքերով՝ պետքարտուղարի պաշտոնում ինքը մտադիր է մեծ ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխման խնդիրներին,աշխարհի տարբեր հատվածներում՝ Ամերիկայից Աֆրիկա, ազատության և ժողովրդավարության աջակցմանը, ինչպես նաև զբաղվել Հյուսիսային Կորեայի և Իրանի խնդիրների լուծմամբ:
ԱՄՆ գործող պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կլքի իր պաշտոնը առաջիկայում՝ նոր վարչակազմի ձևավորման պատճառով:









































