Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները հաղորդել են, որ Բրազիլիան չի կարող հասնել իր առջև դրված նպատակին՝ նվազեցնել ծոցի աղտոտվածության մակարդակը մինչև 2016թ. ամառային Օլիմպիադան:
Օլիմպիական հայտում բրազիլական իշխանությունները խոստացել էին Գուանաբարա ծոցի աղտոտման մակարդակը նվազեցնել 80%-ով:
Պաշտոնյաների խոսքերով՝ այդ նպատակին չեն կարող հասնել, սակայն ջրի աղտոտվածությունը մեծ վտանգ չի ներկայացնում մարզիկների առողջության համար:
Ռիո դե Ժանեյրոյից հոսող ջրերի 70%-ը առանց մշակման լցվում է Գուանաբարա ծոց:









































