ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Արժեթղթերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջարկել է Նյու Յորքի Հարավային շրջանի նախկին դատախազ Մերի Ջո Ուայթի թեկնածությունը։
Դատախազի պաշտոնում Ուայթն աշխատել է 10 տարի։ Նա խիստ դատախազի համբավ ունի։ Ուայթը ֆինանսական հանցագործությունների հետ կապված բազմաթիվ գործեր է շահել։ Նա այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինն է եղել։
Ներկա դրությամբ 65-ամյա Ուայթը ղեկավարում է Debevoise & Plimpton իրավաբանական կազմակերպության դատական վեճերի բաժինը։ Շատ անգամներ նա դատարանում հանդես է եկել Արժեթղթերի հանձնաժողովին դեմ՝ ներկայացնելով տարբեր ընկերություններ, այդ թվում՝ Bank of America-ն, HCA-ն և այլն։
Ֆինանսական դաշտում նրա իրավաբանական փորձը շատ մեծ է, լավ է տիրապետում իրավիճակին։ Օբամայի կողմից նախատեսված բարեփոխումների իրականացման համար Ուայթի թեկնածությունը բավականին հարմար է։









































