Jaguar հայտնի բրիտանական ապրանքանիշը, որը մասնագիտացված է ավտոմեքենաների արտադրության վրա, հաջողակ է նաև այլ բնագավառներում, մասնավորապես օծանելիքի:
2013թ. Jaguar-ը նախատեսում է գրավել շուկան տղամարդկանց համար նախատեսված «ավտոմեքենայի» օծանելիքներով:
Ընկերությունը կթողարկի Jaguar Classic Gold և Jaguar Classic Red օծանելիքները` 100մլ ծավալով:
Jaguar Classic Gold-ի ստեղծողը պարֆյումեր Դոմինիկ Փրեյսասն է: Այս օծանելիքում գերակշռում է խնձորի, լայմի բույրը: Jaguar Classic Red-ի հեղինակը պարֆյումեր Կարին Դյուբրեեմն է: Այս օծանելիքում գերակշռում է ազնվամորու բույրը, թույլ զգացվում է նաև հասմիկի, պղպեղի բույրեր:
Օծանելիքները վաճառքի կհանվեն մոտ ապագայում:










































