Օրերս Նյու Յորքում կայացել են L’Oreal Paris կոսմետիկայի բրենդի գովազդային արշավի նկարահանումները, որի դեմքն է դարձել Ջուլիան Մուրը, գրում է Spletnik.ru-ն:
54-ամյա դերասանուհին հանդես է եկել ոճային մոխրագույն վերարկուով՝ ձեռքում թափանցիկ անձևանոց պահած:
Նշենք, որ դատելով համացանցում հայտնված լուսանկարներից՝ Մուրը հաճույքով է կատարում մոդելի դերը:
Հիշեցնենք, որ Ջուլիանը բրենդի դեմք է ընտրվել 2012 թ.՝ ներկայացնելով մաշկի խնամքի կոսմետիկ միջոցների նոր գիծը:
«Ես ինքս L’Oreal մակնիշի երկրպագու եմ, ինչպես և շատ ժամանակակից կանայք: Մենք բոլորս ձգտում ենք օրվա բոլոր ժամերին հիանալի տեսք ունենալ և ամենուր կոսմետիկա ենք գնում: Անձամբ ես կոսմետիկայիս մեծամասնությունը օդանավակայաններում եմ գնում, ինչպես նաև դեղատներում: Միլիոնավոր կանանց սիրած բրենդի դեմք հանդիսանալը շատ պատվաբեր է ինձ համար»,- իր տպավորություններով կիսվել է դերասանուհին:















































