Մեքսիկայի բանտից ազատված ֆրանսուհի Ֆլորանս Կասսեն վերադարձել է Փարիզ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Ֆրանսիայում նրան ազգային հերոսի պես են դիմավորել։
Փարիզի L’aéroport de Paris-Charles-de-Gaulle օդանավակայանում նրան դիմավորել են ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, իրեն ազատելու համար պայքարող կոմիտեի ներկայացուցիչները և այլ անձինք։
Կասսեն դատապարտվել էր 60 տարվա ազատազրկման՝ մարդկանց առաևանգմանը մասնակից լինելու, կազմակերպված հանցագործությանը աջակցելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքով։ Նա բանտում անցկացրել է 7 տարի։
Գործի վերանայելով՝ Մեքսիկայի գերագույն դատարանն ընդունել է, որ Կասսեի դեմ ցուցմունքները եղել են անհիմն և հակասական։ Դատարանն ընդունել է նաև, որ խախտվել են ֆրանսուհու սահմանադրական իրավունքները։









































