Ավստրալացի գիտնականները մի շարք գիտափորձերից հետո պարզել են, որ հղիությունը ոչ մի կերպ չի ազդում իգական սեռի մտավոր ունակությունների վրա, հաղորդում է Informing-ը:
Հետազոտությունն իրականացվել է 7.5 հազար հղի կանանց շրջանում: Այդ ընթացքում ստուգվել է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, և պարզվել է, որ հղիությունը ոչ մի կերպ չի ազդում գլխուղեղի աշխատանքի վրա:











































