Ուիթնի Հյուսթոնի մահվան տարելիցի կապակցությամբ երգչուհու մայրը՝ Սիսի Հյուսթոնը, դստեր մասին հուշեր է գրել. այն կոչվում է «Ուիթնիին հիշելիս»:
«Ուիթնին թուլություն ուներ երեկույթների հանդեպ և արդեն չգիտեր ինչպես կանգ առնել: Ես անհանգստանում էի՝ որտեղ է նա գիշերները, ինչ է անում»,- Սիսիի խոսքերը մեջբերում է People-ը: Երբ Սիսին իմացել է թմրադեղերից և ալկոհոլից Ուիթնիի կախվածության մասին, փորձել է օգնել նրան, սակայն դուստրը հրաժարվել է: «Ուիթնին փակվել էր ինձնից»,- ասել է Սիսին:
«Ես շատ եմ ցավում, որ նա մահացավ միայնակ և նման հանգամանքներում: Ես դեռևս խելագարվում եմ այդ մտքից»,- խոստովանել է երգչուհու մայրը:








































