Էդինբուրգում կրծքով կերակրելու վերաբերյալ կոնֆերանսի մասնակիցներին արգելել են կրծքով կերակրել՝ գրում է The Telegraph-ը: Միջոցառումը տեղի կունենա փետրվարին: Շոտլանդիայի իշխանությունները կողմ են այդ կոնֆերանսը անցկացնելուն, սակայն հայտարարում են, որ գագաթնաժողովի ժամանակ կրծքով կերակրելն «անտեղի» կլինի:
Կազմակերպիչների խոսքով՝ Shifting the Curve – Sharing the Challenge Breastfeeding Summit ակցիային կարող են մասնակցել բոլորը, ովքեր աշխատում են երեխաների և ընտանիքների հետ: Հանդիպման նպատակն է՝ կրծքով կերակրման հետ կապված որոշ պատնեշներ վերացնել:
Bond, Baby!-ից Էլիզ Սթերլինգի խոսքով՝ ինքն ապշել է, երբ իրեն հայտնել են, որ կոնֆերանսը նախատեսված է պրոֆեսիոնալների, ոչ թե կերակրող մայրերի համար: «Ակնհայտ է՝ նրանց մտքով չի անցել, որ դուք կարող եք լինել և՛ մեկը, և՛ մյուսը»,- հավելել է նա:
Շոտլանդիայի կառավարության մամլո քարտուղարը ներողություն է խնդրել ու հայտնել, որ միջոցառման անցկացման կանոնների մեջ փոփոխություններ են արվել:










































