Բրեդլի Կուպերին կասկածում են միասեռական լինելու մեջ: Նա մեկ անգամ չէ, որ հերքել է նման լուրերը, սակայն այս անգամ դերասանը վախենում է, որ դրանք կարող են վնասել իր կարիերային:
Ինչպես հաղորդում է ShowBiz Spy-ն, այս մասին լուրեր է տարածել հայտնի ամերիկացի բլոգեր Նիկի Ֆինկին:
Այժմ Բրեդլին այնքան էլ լավ վիճակում չէ. միասեռական լինելու մասին լուրերը կարող են խանգարել նրան մտնել հոլիվուդյան տղամարդ դերասանների բարձրագույն լիգա: Հնարավոր է, որ Բրեդլին ընկերուհի կգտնի և շուտափույթ ամուսնանա միայն այն բանի համար, որ վերջ դնի իր սեռական կողմնորոշման վերաբերյալ պատմություններին:










































