Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Ընդդիմությունն էլ է վախում ռուսից․ Տիգրան Կարապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

Պարոն Կարապետյան, Գյումրիում տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձություններից հետո մարդիկ դուրս եկան փողոց և պահանջում են Պերմյակովին հայ իրավապահներին հանձնել: Եվ այս ցույցերին բնավ էլ հակառուսական կոչեր չէին հնչում, թեև ռուսներն ասում են, որ հակառուսական տրամադրություններ են փորձում տարածել: Ձեր կարծիքը կատարվածի վերաբերյալ:

Իմ կարծիքով, ճիշտ են արել, որ ոտքի են կանգնել: Ճիշտ է արել մեր հայ ժողովուրդը, որ ոտքի է կանգնել։ Թող իմանան, որ մենք էլ ներուժ ունենք և չենք ների: Մնացածը, ասենք՝ հարաբերությունների շատ խզմանը ես դեմ եմ այն առումով, որ գուցե դա սարքած է, գուցե շինծու է: Բացի այդ, ռուսը հասակացավ, որ հայ է կորցնում, ու ամեն ինչ էլ ընդառաջեց և հայտարարեց, իր մեղքը տեսավ և տալիս է հայ իրավապահների ձեռքը գործը:

Բայց հայ իրավապահների ձեռքը չի տրվում:

Տվում է, տրվում, արդեն ասել են: Վերջում հենց այդպես էլ կլինի:

Դուք համաժողովրդական շարժման կողմնակից եք, միացել եք ոչ իշխանական եռյակին: Համաժողովրդական շարժումը, նաև Դուք, չպե՞տք է միանայիք համաժողովրդական սգին: Մենք տեսանք, որ մեր ժողովուրդն այդ օրը մենակ էր, չկար որևէ լիդեր, գրեթե որևէ քաղաքական գործիչ չկար:

Ոնց չկային, կային, բոլորս էլ հայտարարություն արեցինք: Ես անձամբ, մեր կուսակցությունը հայտարարել է, դատապարտել է: Գրեթե բոլոր կուսակցական ղեկավարները Գյումրի գնացին:Մենք էլ ենք պահանջում և համարում, որ շատ ճիշտ է գործը հայ իրավապահներին հանձնելը:

Եթե Ռուսաստանն ամբողջությամբ չհանձնի հայ իրավապահներին, հայ-ռուսական հարաբերություններում սեպ չի՞ խրվի:

Կտրվի, բա ոնց: Դա ներելու բան չէ, որ ներեն: Դա լուրջ խնդիր է:

Ընդհանրապես, ի՞նչ եք կարծում՝ կատարվածը կարո՞ղ էր մեկ հոգու ձեռքի գործ լինել:

Շատ տարբեր վարկածներ կան, ես չեմ բացառում ոչ մեկը, որովհետև շատ է խճճված: Եթե ջրի համար է եկել, ինչո՞ւ պետք է իր զգեստն այնտեղ թողնի: Խնդիրներ կան:

Իսկ չպե՞տք է սգո օր հայտարարվեր: Իշխանություններն էլ, ընդդիմությունն էլ պասիվ էին:

Ես էլ եմ այդպես համարում, պասիվ էին, մանավանդ իշխանությունը, իշխանությունը անարդար է և վախենում է ռուսից:

Իսկ ընդդիմությունը չի՞ վախենում:

Ընդդիմությունն էլ է վախենում, որովհետև ռուսի հետ կապված է: Ես անձամբ հանգիստ եմ, որովհետև ոչ մեկի հետ էլ կապված չեմ:

Այնուամենայնիվ, որո՞նք պետք է լինեն հետագա քայլերը:

Պահել այդ ձևաչափի մեջ: Պահանջը ճիշտ է ձևակերպված:

Իսկ Դուք գյումրեցիների ըմբոստությունն ինչպե՞ս գնահատեցիք:

Հանրային արձագանքը այդքան էլ բավարար չէ:

Այսինքն՝ ավելի շատ մա՞րդ պետք է դուրս գար փողոց:

Այո, պետք է դուրս գար: Պետք է պահանջեն արդար լուծում, պետք է դա չլինի, սխալ է մնացած ամեն ինչը:

Ըստ Ձեզ՝ Ռուսաստանը ցանկություն ունի՞ հայ իրավապահներին հանձնելու Պերմյակովին, թե ոչ։

Ռուսը լավ էլ հասկանում է, որ ուրիշ ելք չունի, պետք է ընդունի դա:

Եթե հանկարծ հայերին չտան գործը քննելու, ստացվում է, որ Հայաստանում ռազմաբազան դառնում է ավելո՞րդ:

Ես համարում եմ, որ ռազմաբազան պետք է, որովհետև նույն գյումրեցիները… չնայած կարծիք հնչեց, որ ռազմաբազայում գյումրեցիներն աշխատեն որպես ենթասպա: Համենայն դեպս, դա լուծում է հարցին: Ոչ թե ռուս զինվորներ մտնեն, այլ գյումրեցիներ:

Ժողովուրդը պետք է ասի իր կարծիքը, թե չէ քաղաքական գործիչը՝ ի՞նչ:

Այսինքն՝ եթե մենք ունենայինք արդար ընդդիմություն և իշխանություն…

Արդար իշխանություն, որովհետև միայն արդար իշխանությունը կարող է պահանջել:

Սգո օր ինչո՞ւ չհայտարարվեց, դարձյալ վա՞խն էր ռուսից:

Դե, ես ինչ իմանամ, սգո օր պետք է հայտարարեին, դա շատ սխալ է: Դա իմ կարծիքն է, ամեն մարդ իր կարծիքն ունի: Գործը ոչ թե հինգ հայի մեջ է, այլ եթե մի հայի մազ էլ պակասի, պետք է սգո օր հայտարարել, որովհետև մենք ազգ չենք, որ 100մլն է, մենք հա կոտորվել ենք:

Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովից ինչ-որ ակնկալիքներ ունե՞ք:

-Կարծումեմ՝փետրվարի 5-ին է տեղի ունենալու: Ես չգիտեմ, դեռ կտեսնենք, ժամանակը ցույց կտա:

Որո՞նք պետք է լինեն ընդդիմության այս պահի գործողությունները:

Իմ կարծիքով՝ եթե իշխանությունը առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների առաջարկը, ապա ընդդիմությունը պետք է ակտիվանա: Թույլ չտա, որ իշխանությունը վերարտադրվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում