«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի՝ Ռահիմ Ստերլինգի հետ համաձայնություն է ձեռք բերվել նոր պայմանագրի հարցում:
« «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչները բանակցել են նրա գործակալի հետ: Համաձայնություն է ձեռք բերվել, իսկ մոտ ժամանակներս կստորագրվի պայմանագիր:
Ռահիմը երջանիկ է: Բանակցությունների ձգձգման փաստը նրա հետ ոչ մի կապ չունի: Նա ցանկանում է լինել այստեղ: Հուսով եմ՝ հնարավորինս շուտ կհայտարարվի նոր պայմանագրի մասին»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Talk Sport-ը:






































