Ամերիկացի հայտնի դիզայներ Վինս Կամուտոն մահացել է քաղցկեղից 78 տարեկանում: Նա մահացել է հունվարի 21-ին Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքի իր տանը, հայտնում է TASS-ը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
1978 թ. Կամուտոն և նրա գործընկեր Ջերոմ Ֆիշերը հիմնել են Nine West կոշիկի ապրանքանիշը, որը մինչ օրս ամենահայտնիներից է ԱՄՆ-ում: 1999 թ. նրանք 900 մլն դոլարով վաճառել են ընկերությունը:
2005 թ. դիզայները հիմնել է Vince Camuto սեփական ապրանքանիշը, որի կոշիկները, հագուստը և աքսեսուարները կարելի է գտնել ամերիկյան գործնականում բոլոր խոշոր խանութներում:
Վերջերս Կամուտոն սերտորեն համագործակցում էր երգչուհի Ջեսիկա Սիմփսոնի հետ:
Կամուտոյից հագուստներով և կոշիկներով հաճախ կարմիր գորգերի վրահով քայլում են հոլիվուդյան շատ աստղեր, նրանց թվում՝ Օլվիա Ուայլդը, Ջենիֆեր Լոպեսը, Էմիլի Բլանտը, Ջուլիաննա Հաֆը:
Կամուտոն 5 երեխա ունի:









































