Պակիստանի իշխանությունները խոստովանել են, որ երկրի բանտերում առանց դատի պահվում է շուրջ 700 մարդ, որոնք կասկածվում են մարտական խմբավորումներին մասնակից լինելու համար, հաղորդում է BBC-ն:
Երկրի գլխավոր դատախազ Իրֆան Քադիրը Գերագույն դատարանի լսումներին հայտարարել է, որ այս կասկածյալները կալանքի կենտրոններում կպահվեն այնքան ժամանակ, մինչև կավարտվեն Թալիբան շարժման դեմ ուղղված գործողությունները:
Ի պատասխան դատարանի՝ նախագահը հայտարարել է, որ պետք է հետաքննություն անցկացնել այս բոլոր դեպքերի համար, իսկ անմեղները պետք է ազատ արձակվեն:









































