Ամերիկյան Google կորպորացիան Ղրիմի բնակիչների համար կսահմանափակի հասանելիությունն իր մի շարք ծառայություններին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով կորպորացիայի աղբյուրին։
Ներկայում սահմանափակումներն արդեն վերաբերում են համացանցում գովազդի ցուցադրման Google-ի AdWords և AdSense լուծումներին, քանի որ ընկերությանն արգելված է վճարումներ իրականացնել։ Դա արդեն հիմա տեխնիկապես անհնար է, քանի որ շատ միջազգային բանկեր դադարել են վճարումներ կատարել։
Փետրվարի 1-ից սահմանափակումները կվերաբերեն Google Play հավելվածների խանութի գործունեությանը, քանի որ հավելվածների ներբեռնումը համարվում է արտահանում։
Հասանելիությունը կպահպանվի Google-ի անվճար ծառայություններին, ինչպիսիք են՝ որոնումը, Gmail փոստն ու քարտեզագրական ծառայությունը։











































