Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

ՀՀԿ-ական պատգամավորը ռուսական կողմից հստակ մեսիջներ է ակնկալում

«Մեծ աղետ է եղել, և մարդիկ շատ ընկճված են: Նրանք նաև շատ պահանջատեր են և այդ իրավունքն ունեն: Նրանք ուզում են հասկանալ, թե իրենք իրենց տներում կարո՞ղ են հանգիստ ապրել: Եվ ես՝ որպես պատգամավոր, գյումրեցիների հետ ռուսական կողմից շատ հստակ մեսիջներ եմ ակնկալում. իրենք մտահոգված են, որ գործը կբացահայտվի, և բոլոր մեղավորները պատասխան կտան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը, ով մեծամասնական ընտրակարգով ընտրվել է հենց Գյումրիից:

Ա. Սահակյանն այսօր Ազգային ժողովում մասնակցում էր Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված ոճրագործության պատճառով Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հրավիրած լսումներին: Լսումների ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանում էր Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Հարցին՝ արդյոք գլխավոր դատախազի պատասխանները բավարարե՞լ են իրեն, Ա. Սահակյանը պատասխանեց. «Ինձ մոտ հարցեր կան, թե նա սահմանապահների կողմից ինչպես է ձերբակալվել ու հանձնվել ռուսական կողմին: Գլխավոր դատախազը խոստացավ շուտափույթ տեղեկություն տալ»:

Իսկ պատգամավորը չի՞ կարծում, որ ռուսական կողմը Պերմյակովին ռազմաբազայում պահելով՝ ցանկանում է կոծկել այդ հանցագործության ինչ-որ կարևոր հատվածը: «Հակված չեմ այդպես կարծելու, շատ հարցեր կան, որոնց պատասխանները, հուսով եմ, կստանանք: Այս պահին իմ հարցերը գլխավորապես վերաբերում են այն խնդրին, թե ինչպես նրան ձերբակալեցին ու հանձնեցին ռուսական կողմին: Արդյոք մեր մարմինների՞ն պետք է հանձնեին, թե՞ ոչ: Այս պահին ինձ ամենաշատը դա է հետաքրքրում, որովհետև կասկածներ կան, թե այնքան էլ իրավաչափ չէ, որ այսօր նա ռազմաբազայում է գտնվում»,- պատասխանեց նա:

Մեր դիտարկմանը՝ այդ ոճրագործությունը ու հատկապես այն ռուսական օրենսդրության ու իրավապահների կողմից քննելու հանգամանքը Գյումրիում չե՞ն խորացրել հակառուսական տրամադրությունները, պատգամավորը արձագանքեց. «Սպանողը ռուս զինվոր է եղել, հիմա եթե վրացի զինվոր լիներ, կասեիք, թե հակավրացական տրամադրություններ են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում