Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի թղթակցի հետ զրույցում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ըմբշամարտի անվանի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆլակայանի ավագ որդին ՝ աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, տեղեկացրել է, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, և իր հայրիկի ինքնազգացողությունն արդեն լավ է:
Հանրաճանաչ ըմբիշը հայտնեց, որ բժիշկները շատ արագ ու պրոֆեսիոնալ, բարձր մակադակով են կատարել անհրաժեշտ գործողությունները, և հիմա իր հայրիկը բարվոք վիճակում է ու շատ շնորհակալ է բժիշկներին:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ Լևոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը վատացել էր: Մարզիչն անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրան ստենդավորել էին:








































