Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն իր կարծիքն է հայտնել մոսկովյան ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:
«Մովսիսյանը հիանալի էր խաղում «Կրասնոդար»-ում: Սակայն «Սպարտակ»-ն այնքան էլ հարմար չէ նրան, քանի որ այստեղ չկա փլեյմեյքեր, ով հարվածային դիրք կստեղծի Յուրայի համար:
Մովսիսյանը մեծ դերակատարություն ունի մոսկովյան ակումբում և, բնականաբար, թիմը կփորձի պահել նրան: Սակայն հայ հարձակվողը կարող է շատ հաջող խաղալ MLS-ում, ինչպես նաև այլ` Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնություններում»,- izvestia.ru-ն մեջբերում է Չերվիչենկոյի խոսքերը:









































