Ռադամել Ֆալկաոն չի բացառել, որ կարող է հանդես գալ այլ առաջնությունում, սակայն նշում է, որ կենտրոնացած է մադրիդյան թիմում ելույթների վրա:
««Աթլետիկո»-ում զգում եմ ինչպես տանը: Այս թիմի հետ ես պայմանագիր ունեմ: Կարծում եմ՝ հնարավորություն կունենամ այլ լիգայի շունչը զգալու, բայց այս պահին միայն մտածում եմ այս թիմի մասին»,- ասել է Ֆալկաոն:
Նշենք, որ կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:








































